fbpx
Աշխարհ

Բոլթոնի հետ աշխատող մի քանի պաշտոնյա ազատման դիմում է գրել

ԱՄՆ-ի վարչակազմի երեք աշխատակիցներ, որոնք աշխատում էին Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի՝ պաշտոնաթող օգնական Ջոն Բոլթոնի հետ, նույնպես ազատման դիմումներ են տվել: Այս մասին հայտնել է Reuters-ը:

Համաձայն գործակալության տվյալների՝ պաշտոնաթողություն են խնդրել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Հարեթ Մարքին, նախագահի օգնականի հաղորդակցությունների հարցերով տնօրեն Սառա Թինսլին, ինչպես նաև Քրիստին Սամուելյանը, որն զբաղվում էր Բոլթոնի գրաֆիկը կազմելով:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրել է, որ պաշտոնանկ է արել Բոլթոնին: Սեպտեմբերի 11-ին Թրամփն իր որոշումը պարզաբանել է այն բանով, որ Բոլթոնը խոշոր սխալներ է թույլ տվել և ընդհանուր լեզու չի գտել Վաշինգտոնի վարչակազմում կարևոր մարդկանց հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ