fbpx
Աշխարհ

Թուրքական և ամերիկյան կողմերը հանդիպում են ունեցել Սիրիայի հարցով

Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում, անվտանգության գոտու աշխատանքների համակարգման թեմայով հանդիպում է տեղի ունեցել թուրքական կողմի և ամերիկյան զինվորական պատվիրակության միջև: Հանդիպումը կայացել է Սիրիային սահմանամերձ Աքչաքալեի շրջանի թուրք-ամերիկյան համատեղ կենտրոնում:

Այս մասին նշվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: ՊՆ-ի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Եփրատի արևելքում ծրագրվող անվտանգության գոտու ստեղծման շուրջ աշխատանքների համատեքստում ԱՄՆ-ի զինվորական պատվիրակության մասնակցությամբ հանդիպում է կայացել Աքչաքալեի անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համատեղ կենտրոնում: Երեկ ամերիկյան պատվիրակությունը անվտանգության գոտու ստեղծման աշխատանքների հարցով մասնակցել էր նաև Գլխավոր շտաբի կենտրոնակայանում կայացած հանդիպմանը»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն պահանջում է, որ անվտանգության գոտին ունենա մինչև 14 կմ խորություն, իսկ Թուրքիան՝ 40կմ խորություն: Թուրքիան նաև ունի մի շարք այլ պահանջներ անվտանգության գոտու հարցում, այդ թվում նաև այն, որ քուրդ զինյալները լքեն այդ տարածքը։

Առկա խնդիրները ավելի մանրամասն քննարկելու համար որոշում է կայացվել ստեղծել անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համատեղ կենտրոն։

Գրում է Ermenihaber-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ