ԱՄԷ-ում տանկերների վրա հարձակվելու համար կարող էին օգտագործվել իրանական ականները։ Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նրա խոսքերով` ԱՄՆ-ն փորձում է ողջամտորեն արձագանքել Պարսից ծոցի տարածաշրջանում Իրանի «հնարքներին»:
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն կոշտ կերպով կպատասխանի տարածաշրջանում Իրանի գործողություններին: