«Բարսելոնայի» կիսապաշտպան Այտանա Բոնմատին երկարաձգել է պայմանագիրը կատալոնական ակումբի հետ մինչև 2028 թվականի ամառ։
Ինչպես նշում է ESPN-ը, իսպանացին նոր պայմանագրով դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստուհին։ Այնուամենայնիվ, հրապարակումը չի նշում՝ որքան է կազմում մարզիկի աշխատավարձը:
Բոնմատին Բարսելոնայի ակադեմիայի սան է։ «Բարսայի» կազմում նա անցկացրել է 270 հանդիպում և դարձել 95 գոլի հեղինակ։
Բոնմատին 2023 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակակիրն է։