fbpx
Աշխարհ

Բորելը հայտարարել է, որ Իսրայելը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՀԱՄԱՍ-ին

Իսրայելը ֆինանսապես աջակցել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը՝ Պաղեստինի ազգային վարչակազմին դիմակայելու համար: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ փոխանցում է Reuters-ը:

«ՀԱՄԱՍ-ը ֆինանսավորվել է Իսրայելի կառավարության կողմից՝ փորձելով թուլացնել Պաղեստինյան վարչակազմը, որը գլխավորում է Պաղեստինի ազատագրման շարժումը»,- ասել է Բորելը:
Գործակալության տվյալով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հերքել է նման մեղադրանքները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ