Բորիս Ջոնսոնը ծրագրում է այցելել Կիև

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դիտարկում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև այցելելու հնարավորությունը։

Այս մասին նա ասել է The Sunday Times-ին։

Ջոնսոնը նշել է, որ այցի նպատակը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին աջակցելն է լինելու։ Բրիտանիայի ղեկավարի խոսքով՝ ինքը «այրվում» է Զելենսկիին ցանկացած ձևով աջակցելու ցանկությունից։

Ջոնսոնն ընդգծել է, որ ռազմավարական, քաղաքական, տնտեսական ու բարոյական տեսանկյուններից շատ կարևոր է, որպեսզի Պուտինը անհաջողության մատնվի, իսկ Զելենսկին հաջողի։

Ամենաթարմ