«Բորուսիայի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն ամռանը կարող է հեռանալ գերմանական թիմից:
Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը պատրաստ է բաժանվել 21-ամյա անգլիացի ֆուտբոլիստից, եթե մի շարք պայմաններ ի կատար ածվեն։ «Բորուսիան» պատրաստ է Սանչոյին վաճառել 90 մլն եվրոյի դիմաց, բայց այն պայմանով, որ ակումբը ժամանակ ունենա նոր ֆուտբոլիստ փնտրելու համար։
Սանչոյի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»։
Այս մասին տեղեկանում ենք Sport1.de-ից։

