«Չելսին» «Բորուսիա»-ի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի համար պայքարում շրջանցել է «Լիվերպուլ»-ին և «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Այս մասին հաղորդում է Mirror-ը։
19-ամյա անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 120 միլիոն ֆունտ:
Ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը որոշում է կայացրել աջակցելու Ֆրանկ Լեմպարդին՝ չնայած հնարավոր տրանսֆերների մեծ քանակին, մինչդեռ «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ չեն բավարարել «Բորուսիա»-ի պահանջները:
«Չելսի»-ի հետ գործարքը կարող է իրականություն դառնալ արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: