fbpx
Հասարակություն

Բոստոնի հայ համայնքը «Ժպիտների քաղաք» հիմնադրամին փոխանցել է մոտ 150 հազար դոլար

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, City of Smile (Ժպիտների քաղաք) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, որն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է, երկօրյա այց է ունեցել Բոստոն։ Քաղաքում նա  արժանացել է հայ համայնքի ջերմ ընդունելությանը: Բոստոնի հայ համայնքը «Ժպիտների քաղաք» հիմնադրամի համար մոտ 150 հազար դոլար գումար է հավաքել:

«Ժպիտների քաղաք» հիմնադրամը ստեղծվել է քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Բոստոնի հայ համայնքի հետ հանդիպմանն Աննա Հակոբյանն ընդգծել է, որ հարուստ և զարգացած երկրներում քաղցկեղը պարզապես հիվանդություն է, բայց շատ ավելի քիչ զարգացած երկրներում այն հավասար է մահվան դատավճռի։ Հանդիպմանը ներկա էր ավելի քան 450 մարդ: Ներկաների մեջ էր նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ