Ապրիլի 17-ին Բոթսվանայի Okavango Diamond ընկերությունը հայտարարել է Հարավային Աֆրիկայում երբևէ հայտնաբերված ամենամեծ կապույտ ադամանդի մասին:
20.46 կարատանոց քարը հազվադեպ հանդիպողներից մեկն է աշխարհում, և «առաջատար տեղ է զբաղեցնում պատմական կապույտ ադամանդների հայտնաբերումների մեջ», – ասված է ընկերության հայտարարության մեջ։
Օվալաձև ադամանդը կոչվում է «Կապույտ Օկավանջո»` ի պատիվ Okavango Delta ընկերության, որը երկրում վայրի բնության համաշխարհային ժառանգության կայքն է։
«Աներևակայելի անսովոր է, որ այս բնությամբ ու գույնով քար է գտնվում Բոթսվանայում։ Քարը նույնքան հազվագյուտ է, որքան աստղը Ծիր Կաթինում»,-ասել է Okavango Diamond ընկերության գործադիր տնօրեն Մարկոս տեր Հաարը։
Բոթսվանան ադամանդ արտադրող առաջատարներից է ախարհում։ Այն կազմում է նահանգի եկամուտների հիմնական մասը և արտահանումների 80տոկոսը։