Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում փետրվարի 6-ին արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, hամաճարակաբանական հետազոտության արդյունքներով թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված շուշանի թթուն է:
Այս պահին հիվանդները «Արմենիա» բժշկական կենտրոնում են և ստանում են համապատասխան բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։