Յուվենտուսը հետաքրքրված է Մեսսիի ծառայություններով

Ամենադիտվածներ

1559555052,2282

Միջազգային մամուլում լուրեր են պտտվում, թե «Յուվենտուսը» հետաքրքրվ է Մեսսիի ծառայություններով։

Իտալական գրանդից բացի՝ հայտնվել է ևս երեք հավակնոր։ Այս մասին հաղորդում է Gazzetta Dello Sport-ը։

«Ինտերը», «ՄՅՈՒ»-ն և «ՊՍԺ»-ն կատալոնական ակումբը լքելու դեպքում պատրաստ են աստղաբաշխական աշխատավարձ տալ Մեսսիին։

Ավելի վաղ, ESPN-ը հայտնում էր, որ «Մանչեսթեր Սիթին» վստահ է, որ անգլիական ակումբը Մեսսիի համար կարիերայի առաջնային տարբերակ կլինի, եթե նա հեռանա «Բարսելոնայից»: Ֆուտբոլիստը լավ հարաբերություններ է պահպանում «Մանչեսթեր Սիթիի» մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնի, թիմի գործադիր տնօրեն Ֆերան Սորիանոյի և գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ:

Մեսսիի գործող պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսը: Միաժամանակ, ըստ ESPN-ի, համաձայնագիրը պարունակում է մի կետ, ըստ որի՝ հարձակվողը կարող է անվճար հեռանալ թիմից այս մրցաշրջանի ավարտին:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ