Այսօր վաղ առավոտից փակ է Ալավերդի-Բագրատաշեն տանող ճանապարհի Արճիս գյուղի հատվածը։ Այս մասին մեզ տեղեկացրեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Գյուղացիները փակել են ճանապարհը՝ տարիներ շարունակ չլուծվող խմելու ջրի հարցին ինչ որ կերպ լուծում գտնելու նպատակով։
Համայնքի ղեկավարը ակցիայի մասնակիցների հետ բանակցություններից հետո հայտնել է, որ այսօր երեկոյան մարզպետարանի աշխատակիցների հետ կփորձեն խնդրին լուծում գտնել: Մասնակիցներն էլ ասել են, որ եթե խնդիրը չլուծվի, վաղը նույնպես կշարունակեն բողոքի ակցիան: