Բողոքի ցույցեր են սկսվել Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպայում: Ցույցերը սկսվել են բժիշկների և կրթության ոլորտի աշխատակիցների գործադուլով: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
Նշվում է, որ ոստիկանների հետ բախումներ են սկսվել. ակցիայի մասնակիցները իրավապահների ուղղությամբ քարեր են նետել, ոստիկանությունն ի պատասխան արցունքաբեր գազ է կիրառել:
Ակցիայի մասնակիցները Հոնդուրասում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ անվադողեր են այրել: