Brabus-ը թողարկել է էլեկտրական սերֆինգի տախտակ։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է վաճառել Brabus × Awake Shadow-ի 77 օրինակ՝ յուրաքանչյուրը գրեթե 20 հազար եվրո արժե։ Տախտակի հետ մեկտեղ գնորդը կստանա բրենդային աքսեսուարների մի փունջ՝ լիցքավորիչից մինչև պայուսակ, ինչպես նաև կկարողանա փորձել էլեկտրական շարժիչի հատուկ կարգավորումները, որոնք կարելի է ակտիվացնել բջջային հավելվածի միջոցով։

