EURO-2020-ին զուգահեռ շարունակվում է նաև Կոպա Ամերիկան, որտեղ նույնպես կայացան 1/4-րդ եզրափակչի 2 խաղեր։
Ուշ գիշերը՝ Երևանի ժամանակով 04:00-ին, Բրազիլիայում մեկնարկեց Բրազիլիա-Չիլի հանդիպումը։
Խաղի 46-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց բրազիլացիների ֆուտբոլիստ Լուկաս Պակետան։ Բայց, ընդամենը 2 րոպե անց, Բրազիլիայի հավաքականը մնաց 10 հոգով, քանի որ դաշտից հեռացվեց թիմի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։
Չնայած ստացած թվային առավելությանը, Չիլին այդպես էլ չկարողացավ գրավել Բրազիլիայի դարպասը։
Այսպիսով՝ Բրազիլիան դուրս եկավ Կոպա Ամերիկայի կիսաեզրափակիչ, որտեղ նրան սպասելու է Պերուն, որը ծանր պայքարում՝ հետխաղյա 11-մետրանոցներով, հաղթեց Պարագվային։