Կանադայում անոմալ շոգեր են․ մահացել է արդեն 700-ից ավել մարդ-Azat TV
Աշխարհ
10:51 03/07/2021

Կանադայում անոմալ շոգեր են․ մահացել է արդեն 700-ից ավել մարդ

Կանադայի անոմալ շոգերն արդեն հարյուրավոր մարդկանց կյանք են խլել։ Վերջին տվյալներով՝ շոգի հետևանքով հանկարծամահ է եղել 719 մարդ։

Այս մասին տեղեկանում ենք CBC լրատվականից։

Նշվում է, որ բավական շատ են եղել հանկարծամահության մասին հաղորդագրությունները՝ նախորդ ուրբաթ օրվանից մինչև այս հինգշաբթին։

Ըստ աղբյուրի՝ վերջին մի քանի տարիների ընթացքում շոգը դարձել է ընդամենը 3 մարդու մահվան պատճառ։

Նշվում է նաև, որ այս անոմալ շոգի արդյունքում Կանադայում, հունիսի 29-ին, երկրի պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանն է գրանցվել՝ 49,5 ցելսիուս։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ