Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարոն հայտարարել է, որ հաքերները կոտրել են իր հեռախոսը: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում:
Ավելի վաղ երկրի արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ Բոլսոնարոյի հեռախոսները կոտրել են 4 հաքերներ, որոնց ձերբակալել են Սան-Պաուլու նահանգում:
Նախարարությունը չի հայտնել՝ արդյոք նրանց հաջողվել է տվյալներ ստանալ: