fbpx
Աշխարհ

Բրազիլիայում ամենամյա դիմականդեսի մի հատվածը նվիրված էր Հայաստանին

Բրազիլայի Սան Պաուլու քաղաքում անցկացվել է ամենամյա դիմակահանդես, որի ժամանակ սամբայի «Rosas de Ouro» («Ոսկե վարդեր») պարային դպրոցն իր ելույթը նվիրել է Հայաստանին և հայ ժողովրդին:

«Viva Hayastan» խորագրով ներկայացումը հինգ թեմաներից է բաղկացած եղել՝ «Դրախտ՝ Արարատի դաշտավայրում», «Քրիստոնեություն», «Հայ հերոսներ», «Մշակույթ» և «Մայր Հայաստան»:

Շոուն սկսվել է 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմամբ, դրան հաջորդել է հայկական դրոշի գույները կրող կռունկի բեմելը. կռունկը խորհրդանշել է հայ ժողովրդի վերածնունդը:

«Հայկական դրախտ»-ը ցույց է տվել Ադամի և Եվայի բիբլիական, ինչպես նաև, ըստ լեգենդի, Հայաստանում՝ Արարատ լեռան մոտ հանգրվանած Նոյան տապանի պատմությունները: «Հայկական հերոսներին» խորհրդանշում էին Տիգրան Մեծի, ինչպես նաև տարբեր հայ ռազմիկների քանդակները:

«Քրիստոնեական» հատվածում սամբայի բրազիլացի վարպետները ցույց են տվել քրիստոնեության պատմությունը Հայաստանում՝: «Մայր Հայաստան»-ը ցույց է տվել հայ մշակութային ժառանգությունը, մասնավորապես՝ այնպիսի մեծ գործիչների, ինչպիսիք են հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը և շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Ներկայացման ավարտին ցույց են տվել Հայաստանի և հայ մշակույթի գեղեցկությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ