Մեծ Բրիտանիայի կառավարությունն սկսել Է խորհրդարանական խմբակցությունների հետ քննարկել Եվրամիությանն անդամակցության շուրջը կրկնական հանրաքվեի անցկացման հնարավորությունը, սակայն կաբինետի առաջարկած սխեման չի բավարարել ընդդիմությանը:
Այդ մասին հայտնել են քաղաքական կոնսուլտացիաների մասնակիցները, որոնք անցկացվել են վարչապետ Թերեզա Մեյի նախաձեռնությամբ: Նախկին գլխավոր դատախազ, Պահպանողական կուսակցության անդամ Դոմինիկ Գրիվը լրագրողներին պատմել Է, որ կառավարության ներկայացուցիչները խորհրդարանականներին են հանձնել փաստաթուղթ, որտեղ ասված Է, թե հանրաքվեի նախապատրաստումն ու անցկացումը կպահանջի 15 ամիս: Թե՛ խորհրդարանակաները եւ թե՛ փորձագետներն ավելի վաղ հայտարարել են, որ ըստ օրենքի՝ հանրաքվեի նախապատրաստման համար, որի անցկացման արշավն ստացել Է People՚s Vote անվանումը, կպահանջվի շուրջ հինգ ամիս: «Գրաֆիկը, որը ներկայացրել Է կառավարությունը, պարզապես սխալ Է: Կառավարության կողմից սխալ եւ անօգտակար Է այդ հարցի վերաբերյալ կանխահայտ սուտ տեղեկատվություն ներկայացնելը»,- լրագրողներին ասել Է Գրիվը: Պատգամավորների հետ կառավարության կոնսուլտացիաները շարունակվում են, դրանց մասնակցում են բոլոր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, բացառությամբ լեյբորիստների, որոնք կաբինետը եւ վարչապետին մեղադրել են անգործունակության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Brexit-ի շուրջը երկրորդ հանրաքվեի քննարկումը սկսված է
By
Posted on