Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի: Ակցիայի մասնակիցները բրիտանական կառավարությունից պահանջում են Brexit-ի հարցով կրկին հանրաքվե անցկացնել: Այս մասին հայտնել է The Guardian-ը:
Ցուցարարները տարբեր պաստառներով և դրոշներով շարժվում են խորհրդարանի ուղղությամբ:
Հավելենք նաև, որ ավելի քան 4 միլիոն բրիտանացի է ստորոգրել խնդրագիրը` կոչ անելով երկրի իշխանություններին հրաժարվել Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ի կազմից դուրս գալու մտադրությունից:
Համապատասխան խնդրագիրը տեղադրված է բրիտանական խորհրդարանի պաշտոնական կայքում:
Խնդրագրին իրենց աջակցությունն են հայտնել նաև բազմաթիվ հայտնի մարդիկ՝ դերասան Հյու Գրանտը, դերասանուհի Ջենիֆեր Սանդերսը և բրիտանացի ֆիզիկոս Բրայան Կոկսը:
Ավելի վաղ ԵՄ-ն համաձայնել էր Brexit-ի ժամկետը մարտի 29-ից հետաձգել ապրիլի 12-ը: