Մեծ Բրիտանիայում զանգվածային ցույցեր են: Խորհրդարանի շենքի մոտ հավաքվել են Brexit-ի աջակիցներն ու դրան դեմ արտահայտվողները: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել ոստիկանների հետ, 5 մարդ է ձերբակալվել:
Նշենք, որ մինչ այս բրիտանական խորհրդարանը երրորդ անգամ չեղարկել էր Եվրամիության հետ Brexit-ի հարցով համաձայնագիրը: Փաստաթղթին դեմ էր քվեարկել 344 պատգամավոր, կողմ՝ 286:
Քվեարկության տապալումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Brexit-ի հարցով ապրիլի 10-ին խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել: