Մեծ Բրիտանիան պատրաստվում է Ուկրաինային տրամադրել բարձր տեխնոլոգիական համարվող «օդ-երկիր» տեսակի Brimstone հրթիռներ։
Այս մասին երեկ ասել է Բրիտանիայի ՊՆ փոխնախարար Ջեյմս Հիփին՝ Խորհրդարանի առջև։
Նրա խոսքով՝ հրթիռները կտրամադրվեն առաջիկա շաբաթների ընթացքում։
Նա նշել է, որ հնարավոր է տրամադրումը տեղի ունենա թագուհու ավանդական ելույթից (նախատեսված է մայիսի 10-ին) հետո։
Նշենք, որ Brimstone հրթիռները ակտիվ ռադարային գլխիկ ունեն ու հնարավոր է դրանցով մեծ ճշգրտությամբ խոցել շարժվող թիրախները։
