Բրիտանական Good Morning Britain առավոտյան ծրագրի հաղորդավարներն ուղիղ եթերում էլեկտրահարել են միմյանց։ Հաղորդավարներից մեկը ներկայացրել է էլեկտրաշոկեր ունեցող հատուկ ժամացույց:
350 վոլտ հարվածից հետո կին հաղորդավարը սկսել է ճչալ ու պատմել ցավոտ զգացողությունների մասին։ Հետո նույն սարքը փորձել է հաղորդավարներից մյուսը։ Էլեկտրական լիցքեր ստանալուց հետո հաղորդավարները շարունակել են աշխատանքը։
Հաղորդավարներից մեկը մեկնաբանել է, որ նախապես ծրագրավորվելու արդյունքում ժամացույցը էլեկտրահարում է այն ժամանակ, երբ դրա տերը որևէ վատ սովորություն է կրկնում։
What better way to start the day than with an electric shock! Don't worry nobody got hurt… in fact, somebody quite enjoyed it… 😲😲
@susannareid100 | @RichardAArnold pic.twitter.com/ll5iVYtyfF
— Good Morning Britain (@GMB) June 25, 2019