Բազմաթի բրիտանացիներ կողմ են վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականին: Հարցվածների 50 տոկոսը հայտարարել է, որ Թերեզա Մեյը պետք է հրաժարական տա, և միայն 32 տոկոսն է հայտարարել, որ կողմ է նրա` այդ պաշտոնում մնալուն:
Բրիտանացիների մի մասը հանգել են այս կարծիքին այն բանից հետո, երբ խորհրդարանը մարտի 12-ին կրկին դեմ քվեարկեց ԵՄ-ի հետ գործարքին: Գրում է Politico-ն: