fbpx
Աշխարհ

Բիտանական ռազմանավը Պարսից ծոցում է․ AP

Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո թագավորական ռազմանավը անցել է Հորմուզի նեղուցով և հասել Պարսից ծոց Իրանի կողմից բրիտանական լցանավը զավթելուց հետո լարվածության ֆոնին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Կիրակի Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Duncan նավը կմիանա Montrose հածանավին Պարսից ծոցում նավագնացության ազատությունն ապավոհելու համար:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ թագավորական նավատորմի նավերը կուղեկցեն բրիտանական նավը, քանի դեռ նավագնացության անվտանգությունը չի ապահովվել դիվանագիտական ճանապարհով:

Ավելի վաղ Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Հորմուզի նեղուցում Stena Impero բրիտանական լցանավը ձերբակալելու մասին: Ըստ իրանյան ԶԼՄ-ների՝ բրիտանական լցանավը զավթելու պատճառը դրա բախումն էր ձկնորսական նավի հետ:

Ինչպես նշված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ՝ բրիտանական Stena Impero լցանավը ձերբակալվել էր միջազգային կանոնները խախտելու համար Հորմոզգան նահանգի նավահանգստային ու ծովային կազմակերպության խնդրանքով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ