fbpx
Աշխարհ

Բրիտանիան Իրանին է մեղադրում Օմանի ծոցի պայթյունների համար

Մեծ Բրիտանիան մեղադրել է Իրանին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակում գործելու մեջ՝ հայտարարելով, որ ոչ մի պետական կամ ոչ պետական սուբյեկտ չի կարող պատասխանատվություն կրել դրա համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը դատապարտել է հարձակումները՝ հայտարարելով, որ դրանք խախտել են միջազգային նորմերը, և կոչ արել Իրանին դադարել ապակայունացնող գործունեության բոլոր ձևերը: «Այդ վերջին հարձակումները հիմնված են Իրանի ապակայունացնող մոդելի վրա և լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի վրա»,-ասվում է հայտարարության մեջ:

Նախօրեին Օմանի ծոցում ենթադրյալ հարձակումից հետո երկու լցանավերում տեղի են ունեցել պայթյուններ և հրդեհներ. կատարվածի պատճառները ճշտվում են: Ճապոնական Kokuka Courageous լցանավի անձնակազմը տեղափոխվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Bainbridge ավիակիր նավում, իսկ նորվեգական Front Altair լցանավի անձնակամզին, որում եղել են նաև ռուսներ, իրանցի սահմանայինները տարհանել են դեպի իրենց Ջասկ նավահանգիստ: ԱՄՆ-ը մեղադրել էր տեղի ունեցածում Իրանին: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ