fbpx
Աշխարհ

Բրիտանիան սպառնացել է Իրանին կալանված լցանավի կապակցությամբ

Բրիտանիայի կառավարությունը խորը մտահոգություն է հայտնել Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավի անընդունելի կալանման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է BBC News-ը:

Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը զգուշացրել է լուրջ հետևանքների մասին , եթե իրավիճակն արագ չկարգավորվի:

Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր ուրբաթ գիշեր Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավի կալանման մասին:

ԻՀՊԿ հայտարարությունում նշվում է, որ Բրիտանական Stena Impero նավթային լցանավը միջազգային կանոնների խախտման կապակցությամբ Հորմոզգան նահանգի նավահանգստային և ծովային կազմակերպության խնդրանքով կալանվել է Հորմուզի նեղուցում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ