Մեծ Բրիտանիայում 250 մլն տարեկան հանգած հրաբուխը վաճառքի է հանվել 50 հազար ֆունտ ստեռլինգով (60 890 դոլար)։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։
Փոսբերի-Քլեմփ անվանումով տարածքը Դևոն կոմսությունում է և նշված է որպես հատուկ գիտական հետաքրքրություն ներկայացնող տեղամաս։
Հայտնի է, որ մոտավորապես հարյուր տարի առաջ հանգած հրաբուխի տեղում կառուցվել է բազալտի քարհանք, որն օգտագործվել է տեղի Կրեդիտոն եկեղեցու և հանրահայտ Մեդլանդ կալվածքի կառուցման համար։