fbpx
Աշխարհ

Բրիտանուհին մահացել է` փորձելով հնատավորինս շատ թխվածքաբլիթ տեղավորել բերանում

Մեծ Բրիտանիայում երիտասարդ աղջիկը թխվածքաբլիթների մրցույթին մասնակցելու ընթացքում շնչահեղձ է եղել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Դեպքը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 22-ին:

Հաղորդվում է, որ 24-ամյա Բեթան Գեսքինը հյուրընկալվել էր իր ընկերուհու կազմակերպած երեկույթին: Աղջիկը որոշել էր մասնակցել թխվածքաբլիթների մրցույթին: Մրցույթի մասնակիցները պետք է որքան հնարավոր է մեծ քանակությամբ թխվածքաբլիթներ տեղավորեին իրենց բերանում: Աղբյուրի փոխանցմանբ՝ մրցույթի ընթացում նա փորձել է մեծ քանակությամբ բլիթներ մտցնել բերանը, սակայն այդ ժամանակ նրա շնչուղիները փակվել են: Նրան տեղափոխել են բուժհաստատություն, որտեղ մահացել է՝ 5 օր մնալով կոմայի մեջ:

Միշել Գեսքինը դստեր մահից հետո խոսել է սննդային նմանատիպ մրցույթներից խուսափելու կարևորության մասին՝ նշելով, որ դա ցանկացած պահի կարող է կյանք արժենալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ