fbpx
Աշխարհ

Բռնապետը երբեմն համտեսում էր սեփական քաղաքական սպանված հակառակորդներին

Նկարում պատկերված է Աֆրիկյան մայրցամաքի և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության ամենասարսափելի բռնապետերից մեկը մարդակեր Ժան Բեդել Բոկասան: Բոկասան ծնվել է 1921թ. Երիտասարդ տարիներին լինելով զինվորական՝ նա 1966թ. ռազմական հեղաշրջման միջոցով տապալել էր գործող իշխանությանը և դարձել նախագահ: Հետագայում նա իրեն հայտարարեց Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության կայսր: Բոկասսան այն բռնապետերից էր, ով չէր հանդուրժում այլակարծությունը: Նա կանիբալ էր և ժամանակ առ ժամանակ համտեսում էր սեփական քաղաքական սպանված հակառակորդներին: Բոկասան, երբեմն իր քաղաքական հակառակորդներին կոկորդիլոսների բաժին էր դարձնում: Նրա զոհերը անգամ երեխաներն էին:

Հատկապես սարսափելի էին 1979թ. դեպքերը, երբ Բոկասան օրենք ընդունեց, որ բոլոր դպրոցականները և ուսանողները պետք է հատուկ համազգեստ կրեն: Աղքատ աֆրիկացիներին համար դա մեծ ճոխություն էր և դպրոցականները,ուսանողները դուրս եկան ցույցերի: Կառավարական ուժերը դաժանորեն ճնշեցին ցույցերը: Ցույցերին մասնակցած մոտ 200 աշակերտ և ուսանող մահապատժի ենթարկվեց: Մահապատիժները անձամբ դիտում էր Բոկասան: Այս իրադարձություն հետագայում անվանվեց «Աշակերտների գործ»: 1979թ. նա հեռացվեց իշխանությունից և հայտնվեց դատական գործընթացների մեջ: 1996թ. նա մահացավ սրտի հետ կապված խնդիրների արդյունքում: Բոկասայի զոհերի թիվը հասնում է 200 հազարի: Շատերը սպանվել են անագամ առանց ֆորմալ բնույթ կրող դատական նիստերի…

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

https://www.facebook.com/david.fidanyan/posts/2478309905551602

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ