fbpx
Սպորտ

Բռնցքամարտ. կայացել է Սարուխանյանի և Երիցյանի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վահե Սարուխանյանն ու Գոռ Երիցյանը վաղը՝ փետրվարի 9-ին կանցկացնեն իրենց հերթական մենամարտերը:

Այս մասին տեղեկացնում է Punch Boxing Armenia-ի ֆեյսբուքյան էջը:

Այսօր կայացել է մարզիկների կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը:

Հիշեցնենք, որ WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը կմենամարտի արգենտինացի Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեի հետ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության շրջանակում կայանալիք առաջին մենամարտում Վահե Սարուխանյանը կմրցի Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Պավել Մալիկովի հետ:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ