fbpx
Աշխարհ

Երբ դուրս կբերվեն ԱՄՆ զորքերը Սիրիայից

Միացյալ Նահանգները մտադիր է Սիրիայից ամբողջովին իր զորքերը դուրս բերել մինչեւ ապրիլի վերջ։ Այս մասին հայտնում է «Wall Street Journal» պարբերականը, վկայակոչելով սեփական իրազեկ աղբյուրներին։ Ըստ պարբերականի հրապարակման, ամերիկյան զինվորականները կսկսեն լքել Սիրիան առաջիկա շաբաթներից սկսած։ Մինչ այդ, սակայն նրանք պետք է լիովին ջախջախեն ԻՊ ահաբեկչական խմբավորման մնացորդների դիմադրությունը, որոնք դեռեւս գործում են Եփրատ գետի արեւելյան ափին։

Միաժամանակ, զորքերի դուրսբերման հետ մեկտեղ, ԱՄՆ-ն մտադիր է բանակցություններ սկսել Թուրքիայի հետ, որպեսզի բացատի թուրքական զորքերի հարձակում սիրիացի քրդերի վրա, որոնք վերահսկում են Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջանները։ Հետաքրքրական է այն, որ ամերիկյան վարչակազմը բացառում է այն, թե հնարավոր է զորքերի դուրսբերման պրոցեսը հետաձգվի, եթե հնարավորություն չլինի համաձայնության գալ Անկարայի հետ, քրդերի հարցում։ Պենտագոնը չի մեկնաբանել այս հրապարակումը, իսկ Պետդեպարտամենտն էլ հայտարարել է, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման վերջնական թվական դեռ նշանակված չէ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ