Երևանում անցկացվող Բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնությունում 48կգ քաշային Վաղարշակ Քեյանը դարձել է աշխարհի չեմպիոն:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Շնորհավորում եմ բոլորիս:
Եզրափակիչներում ունենք ևս ութ մարզիկ:
Հ.Գ. Առաջնությունն ամբողջությամբ կազմակերպվել է Կառավարության և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ու ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի ջանքերով»,- գրել է Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում: