Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շարունակում է արդիականացնել և ժամանակակից գույքով ապահովել առաջին հերթին արդյունավետ գործող մարզադպրոցները:
ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանի, ֆեդերացիայի փոխնախագահ, Punch Boxing պրոմոութերական ընկերության հիմնադիր Արամ Դավթյանի նախաձեռնությամբ Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճը և Գյումրու բռնցքամարտի մարզադպրոցը համալրվել են բարձրորակ պարկերով:
Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:
Ծրագիրը շարունակական է լինելու. հաջորդ կանգառը Վանաձորն է:
Հաղորդում է armsport.am-ը։