fbpx
Սպորտ

Եվրոպական խաղեր․ Բռնցքամարտիկ Ժիրայր Սարգսյանը մեկնարկեց հաղթանակով

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկեցին երկրորդ Եվրոպական խաղերը։

Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան բռնցքամարտիկները։

Առաջինը ռինգ դուրս եկավ 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, որը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից:

Հայաստանի ներկայացուցիչը մրցեց ռումինացի Ռոբերտ Ժիրատուի հետ եւ հաղթեց 4։1 հաշվով: 1/8 եզրափակիչում հունիսի 24-ին նրա մրցակիցը կլինի իռլանդացի Կուրտ Վալկերը։

Հունիսի 21-ին ռինգ դուրս կգան նաև 69, 75, 91 և +91 կգ քաշային բռնցքամարտիկները:

Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ