Նոյեմբերի 19-ին, ժամը 21:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. նոյեմբերի 18-ին, ժամը 20:30-ի սահմաններում հրդեհն ինքնամարվել է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին, ժամը 15:43-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արբանյակային դիտարկման կայքի մշտադիտարկման արդյունքում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝ դեպի Իշխանասար լեռ, նկատվել են հրդեհի օջախներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ժամը 20:10-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն:
Նոյեմբերի 12-ին, ժամը 07:00-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից 3 հրշեջ-փրկարար իրականացրել են հրդեհի տարածքի հետախուզում:
Հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 11 հրշեջ-փրկարար մեկնել է հրդեհի գոտի:
Պարզվել է, որ հրդեհի տարածման վտանգ չկա: Բնակավայրերը գտնվում են մոտ 12 կմ հեռավորության վրա: Այրվել է մոտ 80 հա չոր խոտածածկույթ: Սահմանվել է հերթապահություն:
Գրում է ԱԻՆ պաշտոնական կայքը։