Թուրքիայի անտառում բռնկվել է հրդեհ

Անտառտնտեսության գլխավոր վարչությունը կիրառում է 20 ուղղաթիռ և 14 ինքնաթիռ Մարմարիսի շրջանում անտառային հրդեհները մարելու համար, այս մասին հայտնել է Anadolu-ն։

Գյուղատնտեության և անտառտնտեսության նախարարության ներկայացուցիչների հայտբած տեղեկությունների համաձայն՝ մոտ 1 600 մարդ պայքարում է անտառային հրդեհի դեմ, որը բռնկվել է Մուղլի շրջանում, Ամազոնյան ծոցում, երեկոյան ժամերին։ Հրդեհը մարելու համար գործի են դրվել 363 հատուկ մեքենա եւ 39 միավոր շինարարական տեխնիկա։

Առավոտյան կրակի դեմ պայքարին միացել են 20 ուղղաթիռ և 14 ինքնաթիռ։

Մարդիկ վախենում են անցած տարվա հրդեհների կրկնությունից, որոնք ոչնչացրին հազարավոր հեկտար անտառներ և սպառնում էին բազմաթիվ մարդկանց կյանքին։ Այս տարի հրդեհները կանխելու նպատակով ամռանը շատ շրջաններում արգելվել է կրակ կպցնել։

Ամենաթարմ