Քաղաքականություն

Խաղաղապահների ներկայությունը կանխեց Ղարաբաղի բնակիչների նկատմամբ բռնությունները․ Այվազյան

ТАСС-ի հաղորդմամբ՝  այսօր արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը նշել է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կանխեց հետագա բռնությունները տեղի բնակիչների նկատմամբ:

«Ես կցանկանայի նշել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը կանխեց հետագա վայրագությունները Արցախի (չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) բնակիչների նկատմամբ», – ասել է նա:

Այվազյանը նշել է, որ չպետք է քաղաքականացվի միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի վերակառուցման գործընթացում:

«Արցախի վերականգնման գործում միջազգային համապատասխան կազմակերպությունների ներգրավվածության վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ ես հայտարարեցի, որ Արցախ մարդասիրական մուտքը չպետք է քաղաքականացվի»,-  հավելել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ