Ի տարբերություն EURO-2020-ի, Կոպա Ամերիկայում 3-րդ տեղի համար խաղ անցկացվում է։
Այսպիսով, երեկ գիշերը 3-րդ տեղի մեդալը միմյանց հետ վիճարկեցին Պերուի ու Կոլումբիայի հավաքականները։
Շատ դրամատիկ այս պայքարում հաղթեց Կոլումբին՝ 3-2 հաշվով։
Հաշիվը բացեցին կոլումբիացիները, որից հետո Պերուն հավասարեցրեց այն։ Հետո Կոլումբիան կրկին առաջ անցավ, բայց խաղից 8 րոպե առաջ Պերուն կրկին հավասարեցրեց հաշիվը։ Եվ միայն հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած 4-րդ րոպեին կարողացավ Կոլումբիան խփել հաղթական գնդակը։
Հիշեցնենք, որ վաղը գիշերը՝ Երևանի ժամանակով 04:00-ին, կկայանա առաջնության եզրափակիչը՝ Բրազիլիա-Արգենտինան։
https://www.youtube.com/watch?v=9lz1jP5G9EM

