Կոբի Բրայանտը ընտրել է ԱՄՆ–ի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն մեկնարկային հնգյակին:
«ԱՄՆ–ի բոլոր ժամանակների իդեալական հավաքականի մեկնարկային հնգյակում պետք է լինեն Մեջիկ Ջոնսոնը, Մայքլ Ջորդանը, Լարի Բյորդը, Հակիմ Օլաջյուվոնը և Կարիմ Աբդուլ–Ջաբարը»,- ասել է Բրայանտը:
Բացի այդ, «Լոս Անջելես Լեյկերսի» լեգենդը դիմել է թիմի ներկայիս առաջատար Լեբրոն Ջեյմսին:
«Կանգ չառնես: Հենց նման դժվար մրցաշրջաններն են չեմպիոնությունն ավելի արժեքավոր դարձնում: «Լեյկերսը» շատ լավ է խաղացել, անգամ գերազանցել է շատերի սպասելիքները, սակայն վնասվածքներն անհետևանք չմնացին: Դրանք թիմին գցեցին ռիթմից: Հաջորդ անգամ ավելի լավ կլինի»,- ասել է Բրայանտը:
Այս մասին հաղորդում է ՖԻԲԱ–ի մամուլի ծառայությունը:
