Ծագումով հայ ռուսաստանաբնակ մարզիկ Մանվել Մամոյանը Facebook-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում նա սահմանել է հերթական համաշխարհային ռեկորդը: Դրան կից նա գրել է․
«Գինեսի ռեկորդ՝ մեկ րոպեում 40 ֆունտ քաշով ձեռքերի վրա հրում վարժություն:
Անցյալ տարի Գինեսի ռեկորդների Գրքում այդպիսի ռեկորդ չկար:
Ինձ հաջողվել է դառնալ բացառիկ ռեկորդակիր՝ 16 անգամ հրում կատարելով»։
Հավելենք, որ ավելի վաղը Մամոյանը գերազանցել էր Բրյուս Լիի ռեկորդը՝ 2 մատների վրա մեկ րոպեում 55 անգամ հրում կատարելով:
https://www.facebook.com/ManvelMamoyan/posts/2404186976486156?__cft__[0]=AZWZsQSLQLruLF3-ua3fuMvfyPxwVGgyWnPap3COWbliKifalErnU958YfYh-NuZNt7JDpob0UzLzihua6a1O6-ZKrdPXTvPPOjx786kPuABgO_cW5Oodz-J5Iq6E-UDlTEXR_8BoNWyYIb98MaFyq1nRv31rPiA-16IqUz65yEuD0X4NR2R0VHgdVYKAgOSgZY&__tn__=%2CO%2CP-R
