fbpx
Աշխարհ

Բրյուս Ուիլիսը և իր կինը երկրորդ անգամ ամուսնացել են

Մարտի 19-ին հայտնի դերասան Բրյուս Ուիլիսի 64-ամյակն էր: Իր ծննդյան օրվանից 2 օր անց Ուիլիսը և նրա 40-ամյա կինը՝ Էմմա Ուիլիսը միմյանց կրկին սեր են խոստովանել՝ իրենց ամուսնության 10-ամյակի կապակցութամբ։ Այդ առթիվ նա լուսանկար է հրապարակել։

«Տասը տարի անց մենք կրկին ասացինք համաձայն ենք»,-այսպես է ՈՒիլիսը մակագրել լուսանկարը։

Էմմայի Stories բաժնում հրապարակվել են արարողության լուսանկարները։ Ինչպես տասը տարի առաջ՝ հարսանիքը տեղի է ունեցել Կարիբյան Թերքս և Կայկոս կղզիներում։

Էմմային և Բրյուսին շնորհավորելու են եկել նրանց ընդհանուր դուստրերը՝ Մեյբլը և Էվելինը, ինչպես նաև Դեմի Մուրը՝ իր և Ուիլիսի ավագ դստրերի՝ Ռումերի և Սքաութի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ