Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հանդիպել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։
Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական Միության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ կողմերի միջև հանդիպումը կազմակերպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Ըստ աղբյուրի՝ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև եղած հարցերի ամբողջ շրջանակը, այդ թվում՝ քաղաքական և անվտանգային իրավիճակը։
Նշվում է նաև, որ զրուցակիցները պայմանավորվել են նորից հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում։
ԵՄ-ից հայտնում են, որ Միությունը շարունակելու է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար։