Հոկտեմբերի 21-ից 22-ը Բրյուսելում կհավաքվեն ՆԱՏՕ-ի 30 երկրների պաշտպանության նախարարները, որպեսզի քննարկեն, թե փոխված աշխարհում ինչպես պետք է ամրացնեն իրենց անվտանգությունն ու ինչ որոշումներ պետք է ընդունել դրա համար։
Հանդիպման ծրագիրը ներկայացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ քննարկվելու է նաև՝ ռուսական հնարավոր հարձակումից դաշինքը պաշտպանելու գլխավոր պլանը։
Ստոլտենբերգը նշել է, որ վաղվա պահանջներին համապատասխանելու համար դաշինքը կձեռնարկի անհրաժեշտ քայլերը։