Մոտ 70 հազար մարդ է կիրակի մասնակցել Բրյուսելում տեղի ունեցած կլիմայի պաշտպանության երթին: Այս մասին հայտնել է Բելգիայի մայրաքաղաքի ոստիկանությունը:
«Ակցիային մոտ 70 հազար մարդ է մասնակցել», – ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
«Կանգնե՛նք ի պաշտպանություն կլիմայի» կազմակերպության կազմակերպած ակցիային, որին աջակցել են Greenpeace և Climate Express բնապահպանական կազմակերպությունները, Facebook-ում մասնակցելու ցանկություն է հայտնել մոտ 33 հազար մարդ: Մոտ 78 հազար օգտատեր հայտարարել է միջոցառմանն աջակցելու մասին: