fbpx
Ժամանց

Բրյուսելում քասթինգ է կազմակերպվել մետրոյում ելույթ ունենալ ցանկացող երաժիշտների համար

Բրյուսելում առաջին անգամ տեղի է ունեցել փողոցային երաժիշտների քասթինգ, որոնք ցանկանում են նվագել մետրոյում։ Բրյուսելի իշխանությունների կազմակերպած փորձի նպատակը երաժշտական ելույթների որակը բարձրացնելն է հանրային վայրերում։ Այս մասին տեղեկացնում է «Եվրոպուլսը»։

Ժյուրին գնահատել է երկացանկը, գործիքների ձայնն ու տեխնիկան, ինչպես նաև երաժիշտների արտաքինը։ Քասթինգի մասնակիցներն իրենց հերթին կարող են նշել, թե որ կայարաններում և որ ժամերին են ցանկանում նվագել։

Մեկ տարվա ընթացքում իշխանությունները հետևելու են, թե ինչպես կզարգանա ընտրությունն անցած երաժիշտների «կարիերան»։

Առայժմ Բրյուսելի իշխանությունները նախատեսում են պարտավորեցնել քասթինգ անցնել բոլոր երաժիշտներին, որոնք հանդես են գալու Բրյուսելի մետրոյում։ Բայց եթե ընտրված երաժիշտները դուր գան բնակիչներին և քաղաքի հյուրերին ավելի, քան մյուսները, իշխանությունները կարող են ընտրությունն ավելի նշանակալի դարձնել։ Օրինակ, ժյուրիի հավանությանը չարժանացած երաժիշտները չեն կարող նվագել մետրոյի կենտրոնական կայարաններում։

Առաջին քասթինգին մասնակցել է մի քանի տասնյակ հավակնորդ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ