ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արտակ Բուդաղյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից, որտեղ հրապարակվել է հրամանագրի էլեկտրոնային տարբերակը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արտակ Բուդաղյանին նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատա», – ասվում է փաստաթղթում:

