fbpx
Սպորտ

Բուֆոնը խոսել է Իտալիայի հավաքականի ելույթների մասին՝ Եվրո-2020

«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարծիք է հայտնել Իտալիայի հավաքականի՝ Եվրո-2020-ում ցուցադրած ելույթների մասին․

Ֆուտբոլիստը ասել է, որ Իտալիայի հավաքականը ունակ է դառնալ Եվրոպայում առաջինը, քանի որ այն ազարտային թիմ ունի, ֆուտբոլիստը նաև հաջողություն է մաղթել թիմին։

«Մանչինին ժամանակին ինձ ասաց, որ ճանապարհը երիտասարդներին զիջելու ժամանակն է, ու դրանից հետո ես որոշեցի այլևս չխաղալ հավաքականում։ Եվ ի՞նչ․ տեսեք թիմի արդյունքները։ Սա իսկական ֆուտբոլ է։ Չեմ կարող չխոսել նաև դարպասապահի մասին․ Ջիջի Դոնարուման ֆանտաստիկ է, սա նրա ժամանակն է։

Բուֆոնը նշել է, որ Ջիջին իրեն ուսուցիչ է համարում, բայց նա ոչ թե երկրորդ Բուֆոնն է, այլ առաջին Դոնարուման։

«Տղան գրեթե ոչնչից չի վախենում, շատ քաջաբար գնում է դեպի գնդակը, ռիսկի է դիմում։ Նա հիանալի արագություն ու ռեակցիա ունի։ Ամենակարևոր բանը, որ իսկական վարպետին առանձնացնում է պարզապես լավ պրոֆեսիոնալից՝ նա միշտ բացարձակ հանգիստ է»,- ասել է Բուֆոնն ու խոսել նաև ԵԱ-ից ստացած իր տպավորությունների մասին առհասարակ․

«Մրցաշարում ամենից շատ հիշվեցին դանիացիները, բելգիացիները, չեխերը, անգլիացիները։ Շատ էին լավ թիմերը, և շատ հետաքրքիր էր հետևել նրանց խաղերին խմբային փուլում և փլեյ-օֆֆում։ Ո՞վ հիասթափեցրեց․ գերմանացիները շատ թույլ հանդես եկան։ Թիմն անճանաչելի էր։ Հավանաբար, այս ցանկում կավելացնեմ նաև Նիդերլանդներին»,-ասել է  Բուֆոնը։

Այս մասին տեղեկանում ենք «Российская газета»-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ