Այժմ «Յուվենտուսի» դարպասը պաշտպանող լեգենդար Ջանլուիջի Բուֆոնը կարող է հաջորդ մրցաշրջանից հանդես գալ «Ռոմայում»։
Այս մասին գրում է Thesun-ը։
Նշվում է, որ 43-ամյա դարպասապահին իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ Ժոզե Մոուրինյոն, ով նոր է նշանակվել որպես հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ ու սկսելու է մարզել թիմը հաջորդ մրցաշրջանից։
Ըստ աղբյուրի՝ Բուֆոնը կարող է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։